Բագարանի Շուշանավանքը

First publication date:  2021
Original title:  Բագարանի ՇուշանավանքըМонастырь Шушанаванк в БагаранеShushanavank monastery of Bagaran
Original language:  ArmenianRussianEnglish
Main subject:  Շուշանա վանք

«Բագարանի Շուշանավանքը» (ռուս.՝ Монастырь Шушанаванк в Багаране, անգլ.՝ Shushanavank monastery of Bagaran), եռալեզու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն գիրք, որը նվիրված է հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական յուրօրինակ հուշարձաններից մեկի՝ Բագարանի Սուրբ Շուշանավանք վանական համալիրին և այն ընդգրկող հուշարձանախմբի պատմաճարտարապետական ու աղբյուրագիտական քննությանը։ Ծրագրի նախաձեռնող և ղեկավար՝ Վահրամ Կարապետյան («Դոմ Մոսկվի» Երևանում Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն)։ Նախագիծը իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների վարչության աջակցությամբ։ Գիրքը հրատարակվել է 2021 թվականին Երևանում, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում։ Գրքի համահեղինակներն են՝ վիմագրագետ, հնագետ, ձեռագրագետ, պատմական գիտությունների թեկնածու (2013) Արսեն Հարությունյանը ու ճարտարապետներ՝ Գրիգոր Նալբանդյանը և Աշոտ Հակոբյանը։ Գրքի խմբագիրն է՝ վիմագրագետ, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու (1986) Գագիկ Սարգսյանը։ Գիրքը նախատեսված է Հայոց պատմության և մշակույթի հարցերով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն հասարակության համար։ Գրքի շնորհանդեսը Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 20-ին «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորում» կենտրոնում։ Source: Wikipedia (hy)

Editions
No editions found
Comments

There is nothing here

Lists

There is nothing here

Work -

Welcome to inventaire

The library of your friends and communities
Learn more
You are offline