Datastanagirk

original title:  Մխիթար Գոշի դատաստանագիրք
original language:  Armenian

Մխիթար Գոշի դատաստանագիրք, միջնադարյան Հայաստանի ֆեոդալական իրավունքի հավաքածու, որը կազմել է Մխիթար Գոշը 12-րդ դարի վերջում։ Ճիշտ անվանումն է «Գիրք Դատաստանի»։ Բացի այս, Մխիթարի աշխատություններում ներառվել են նաև այլ հեղինակների աշխատանքներ, օրինակ Մխիթար Գոշին չեն պատկանում սիրիա-հռոմեական օրենքների թարգմանությունները, որոնք ներառված են դատաստանագրքում։ Օրենքի ուժ որևէ պետության մեջ դատաստանագիրքը ստացել է 13-րդ դարում Կիլիկիայի հայկական թագավորությունում։ 16-րդ դարում այն ընդունվել է Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ I-ի կողմից հայկական Լվովի, Կամենեց-Պոդոլսկի և այլ քաղաքների գաղութների համար։ Դատաստանագրքի առանձին հատվածներ թարգմանվել են լատիներեն, լեհերեն, թաթարերեն լեզուներով։ 18-րդ դարում Մխիթար Գոշի դատաստանագիրքը մտել է վրացական օրենքների մեջ, դրանք հայտնի են իբրև Վախթանգի օրենքների ժողովածու (օրենքների ժողովածու, որը կազմվել է Վրաստանի Վախթանգ թագավորի կողմից), ժողովածուն շարունակում էր գործել նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանը անցավ Ռուսաստանի կազմի մեջ։ Դատաստանագիրքը պահպանվել է բազմաթիվ հայկական ձեռագիր աղբյուրներում, որոնք այժմ պահպանվում են Երևանի Մատենադարանում Վենետիկի, Վիեննայի, Բեյրութի, Փարիզի և այլ հայտնի գրադարաններում և մատենադարաններում։ Source: Wikipedia (hy)

Editions
No editions found

Work - wd:Q1968443

Welcome to Inventaire

the library of your friends and communities
learn more
you are offline