Ամառվա գիշերը գյուղում
Ebooks:
on Wikisource

«Ամառվա գիշերը գյուղում», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1887 թվականին։ *** ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ Լուսընկա գիշեր, Երկինքը պայծառ, Անհամար աստղեր Ցոլցլում են վառ։ Քընած է արդեն Հովտի մեջ գյուղը, Մըթնած ու լուռ է Գյուղացու հյուղը։ Հոգնած գյուղական Ընտանիքն ահա Սրահում, կալում, Կամ կըտրի վրա։ Երկընքի դիմաց Գրկված են քընած, Վերևիցն, ասես, Ժըպտում է աստված։ 1887թ Source: Wikipedia (hy)
Editions
No editions found
Lists
There is nothing here
Work -
Comments
There is nothing here